«Բոչկա գլորելն» արգելել են
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ սահմանվել է սահմանափակում «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության ղեկավար Արամ Քոչարյանի կողմից այս տարվա մայիսի 22-ին՝ ժ.11.15-13.15 Ազատության հրապարակից՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ (ցայտաղբյուրների դիմացի հատված) երթուղով երթ անցկացնելու եղանակի նկատմամբ՝ առաջարկելով Ազատության հրապարակից՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ (ցայտաղբյուրների դիմացի հատված) երթուղով երթն անցկացնել՝ բացառելով 19 հատ 200լ տարողությամբ պլաստմասե դատարկ տարաների օգտագործումը։
Ըստ իրազեկման՝ հավաքի նպատակն էր քաղաքացիներին իրազեկել քաղաքական դաշտում տեղի ունեցող «բոչկա գլորուցու» մասին։ Հավաքի մասնակիցները մտադիր էին փողոցի երթեւեկելի մասով գլորել 19 տարա։