Փաշինյանն Անդրանիկ Թևանյանին մեղադրում է հայրենիքի դավաճանության մեջ․ ԱԱԾ–ն վաղը ՔԿ կդիմի

https://arm.sputniknews.ru/20260520/pashinjann-andranik-tevanjanin-meghadrum-e-hajreniqi-davatshanutjan-mej-aatsn-vaghy-qk-kdimi-102416120.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, քրեակատարողական հիմնարկ (քկհ)

հայաստան, նիկոլ փաշինյան, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, քրեակատարողական հիմնարկ (քկհ)

Բաժանորդագրվել

Փաշինյանը հերթական անգամ ամբիոնից սպառնաց Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վաղը հաղորդում է ուղարկելու ՀՀ քննչական կոմիտե՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար։ Այսօր Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«ԱԱԾ-ն վաղը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Եվ այս լրտեսական ցանցն ի վերջո վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու ՀՀ-ից։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը «Մարտի 1-ի» գործով պետք է ի կատար ածվի, Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով պետք է երկար տարիներով բանտ նստի։ Սամվել Կարապետյանը՝ որպես փողեր լվացող, մանկապարտեզից հոսանքի փողեր գողացող, պետք է երկար տարիներ բանտ նստի ՀՀ-ում»,- հայտարարեց Փաշինյանը։

Leave a comment