Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ «Մարտի 1»-ի գործով իշխանությունները նոր բացահայտումներ անել չեն կարող, իսկ թեման շարունակում են օգտագործել քաղաքական նպատակներով։
Նրա խոսքով՝ որոշ քաղաքական գործիչներ «արյան վրա կարիերա են անում»՝ առանձնացնելով Անդրանիկ Քոչարյանի անունը․ «0038 գաղտնի հրամանից մինչև 44-օրյա պատերազմի հանձնաժողով՝ իր քաղաքական կարիերան կառուցել է այդ թեմաների վրա»։