ՄԻՊ–ը ԵԱՀԿ դիտորդներին ներկայացրել է նախընտրական շրջանի անթույլատրելի, ագրեսիվ խոսույթը

https://arm.sputniknews.ru/20260520/mipy-eahk-ditvordnerin-nerkajacrel-e-nakhyntrakan-shrjani-antujlatreli-agresiv-khvosujty-102412859.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100537967_100:0:1433:1000_1920x0_80_0_0_f4a6ec70f82c4385b9c1f1e678271487.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, անահիտ մանասյան, եահկ, ընտրություններ

հայաստան, անահիտ մանասյան, եահկ, ընտրություններ

Բաժանորդագրվել

Մանասյանն անդրադարձել է նաև մեր երկրում կալանքի կիրառման մեծ թվին, ինչպես նաև փակ հաստատություններում ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերին։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածվող խոսքի անթույլատրելի ու ագրեսիվ դրսևորումներին, խտրական և պիտակավորող խոսույթին։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։

Մանասյանն ընդգծել է, որ նման խոսույթը բացասական ազդեցություն ունի ինչպես հանրային միջավայրի, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության ու ամբողջ համակարգի վրա։

«Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ շեշտել է, որ ընտրական գործընթացների համատեքստում իրավական պատասխանատվության գործիքները պետք է կիրառվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունը, իսկ պետական մարմինները նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է վարեն առավել զգայուն հանրային հաղորդակցություն»,- ասված է հաղորդագրությունում։

Մանասյանը խոսել է նաև Հայաստանում ազատությունից զրկման ձևով խափանման միջոցի կիրառման մեծ թվի, փակ հաստատություններում ինքնասպանությունների և ինքնավնասումների մասին։ Նա ընդգծել է, որ այս ոլորտներում համակարգային բարեփոխման անհրաժեշտություն կա։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, այնուհետև տեղափոխվել է Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ և մահացել է։ Մայիսի 17-ին ՔԿ–ն հայտնեց, որ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։

Leave a comment