Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն տեսակետ է հայտնել, ըստ որի՝ Հայաստանի իշխանությունները, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հարթակ տրամադրելով Երևանում, որտեղից վերջինս սպառնալիքներ է ուղղել Մոսկվային՝ Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթի կապակցությամբ, այդպիսով պղծել են Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած ու նացիզմի դեմ պայքարում զոհված հայերի հիշատակը։
Նա ԱԽ նիստի ժամանակ, մասնավորապես, նշել է. «Հատուկ ուզում եմ շեշտել այն հանգամանքը, որ Կիևի ռեժիմին ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Երևանում հարթակ են տրամադրել, որպեսզի Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեն։ Մտածեք՝ նեոնացիստական ռեժիմի առաջնորդը (Զելենսկին-խմբ.) Երևանից սպառնաց հարվածներ հասցնել Հաղթանակի շքերթի ժամանակ։ Դա նշանակում է պղծել 1,5 միլիոնից ավելի հայերի հիշատակը, ովքեր պայքարել են նացիզմի՝ այդ բացարձակ չարիքի դեմ՝ առանց իրենց կյանքը խնայելու»: