Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

20.05.2026 | 17:39

«Ընդհանուր սադրանք է, ինչ է՝ չգիտեմ, պետք է նայել»,- անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի այսօրվա հերթական հաղորդագրությանն ու ձայնագրությանը, ըստ որի՝ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է ընտրակաշառք տալու և ստանալու, ինչպես նաև նշված ժամանակահատվածում բարեգործության արգելքը, ասաց կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք՝ ժամեր առաջ ՀԿԿ-ն նոր հաղորդագրություն էր տարածել «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող, ըստ որի, փաստական տվյալներ են ստացվել նախկին, այդ թվում՝ վիրավորում ստացած զինվորականների կողմից 2026 թվականի ապրիլին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքին մասնակցելու նպատակով վերջիններիս նյութապես շահագրգռելու, ինչպես նաև զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների վերաբերյալ։

«Հազարավոր մարդիկ են այդտեղ եղել, դուք տասնյակ, քսանյակ հարցումներ կարող եք այդտեղ և այստեղ ունենալ։ Ժողովուրդը սիրով ու, չնայած բոլոր ճնշումներին, գալիս էր ու գալիս է հանրահավաքի: Մարդկանց հիմք պետք չի այս ոչ հավասարակշիռ իշխանությանը փոխելու համար»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment