Սերոբ Գասպարյանը կմասնակցի քարոզարշավին
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանը թույլատրել է «Սև Հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանին քարոզարշավի շրջանակներում հյուրընկալել, հաղորդակցվել այլ անձանց հետ, բացառությամբ դատավարության մասնակիցների հետ, այդ կերպ թույլ տալով Սերոբ Գասպարյանին իրացնելու իր սահմանադրական իրավունքը, որպես պատգամավորի թեկնածու մասնակցել քարոզարշավին։ Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ խմբի կազմում իշխանության զավթման նախապատրաստության մեջ մեղադրվող Սերոբ Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառված տնային կալանքը։