Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանն անդրադարձել է Արարատ Միրզոյանի՝ այսօր արված մեկնաբանությանը, որտեղ արտգործնախարարը նշել է, թե Ռոբերտ Քոչարյանը իբրև իրականությունը խեղաթյուրող հայտարարություն է արել օրերս՝ ԵԽԽՎ-ում իր ունեցած ելույթի վերաբերյալ։
«Եթե հայրենիքի ու հայ ժողովրդի թշնամիները մեզնից դժգոհ են, ուրեմն մենք ճիշտ ճանապարհին ենք։
Մեր «շարասյունը» հայկական շահին է ծառայում, ձերը՝ թուրքականին, հետևաբար իմաստ չենք տեսնում դուրս գալ հայկական շահերի դեմ ու ներկայացնել թուրքական ազդեցության «հերքում-արձագանքներ»։
Արո՛, ձեր կազմած «սև ցուցակները» մեզ համար պատվո ցանկ են»,-գրել է Վահե Սարգսյանը։