Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների վերսկսումը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից։ Ինչպես հաղորդում է «Fars» գործակալությունը, այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր էր համարել, որ Միացյալ Նահանգները կարող է Իրանի վրա նոր հարձակում սկսել արդեն առաջիկա ուրբաթ կամ դրան հաջորդող օրերին:
«Եթե Իրանի դեմ ագրեսիան կրկնվի, ապա տարածաշրջանային պատերազմն այս անգամ դուրս կգա Մերձավոր Արևելքի սահմաններից։ Մեր ջախջախիչ հարվածները ձեզ (ԱՄՆ-ին և Իսրայելին. խմբ.) կթաղեն գետնի տակ՝ այնպիսի տեղերում, որոնք դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել», – նշվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։