Նախընտրական քարոզչություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ․ ԿԸՀ

Նախընտրական քարոզչություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ․ ԿԸՀ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ընտրությունների մասնակից կուսակցություններին, դաշինքներին ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումների շրջանակում։

««Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ բուհում և գիտական կազմակերպությունում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն և քարոզչություն իրականացնելը, այդ թվում՝ քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու նպատակով բուհի և գիտական կազմակերպության ֆինանսական, տեղեկատվական, նյութական միջոցները, տարածքները, տարբերանշանները, մարդկային ռեսուրսներն օգտագործելը, ինչպես նաև քաղաքական, կուսակցական, կրոնական քարոզչություն կամ գործունեություն իրականացնելիս բուհի և գիտական կազմակերպության անունից հանդես գալը»,- ասվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ։

Leave a comment