Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման կապիտալը կավելացվի

Տնտեսություն
Պաշտոնական

Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման կապիտալը կավելացվի

«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2024թ. օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» որոշման դրույթների կատարման անհրաժեշտությամբ: Որոշմամբ նախատեսվել է հիմնադրման միջոցով ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն, որի կանոնադրական կապիտալի համալրման համար անհրաժեշտ է 200 մլն դրամ:

 Այդ գումարը ներառվել էր 2025թ. պետական բյուջեում, սակայն ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար համապատասխան մասնագետի ներգրավման մրցութային գործընթացի երկարաձգմամբ պայմանավորված ՝ հատկացված գումարը չի օգտագործվել եւ այն վերադարձվել է ՀՀ պետական բյուջե:

Նախագիծը ներկայացնելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Այն չզեկուցվողների շարքում է։

 

 

Leave a comment