Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան

Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն ընդգրկվել է Սերբիայի առաջնության խորհրդանշական հավաքականում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը 6 ներկայացուցիչ ունի լավագույնների թվում։ Թիկնիզյանը ճանաչվել է առաջնության լավագույն ձախ պաշտպան։

Քվեարկությանը մասնակցել են Սերբիայի առաջնության ակումբների ավագներն ու գլխավոր մարզիչները։

Սերբիայի ավարտված առաջնությունում 26-ամյա Թիկնիզյանը մասնակցել է 25 հանդիպման ու կատարել 5 գոլային փոխանցում։ Այս մրցաշրջանում նա «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձել էր Սերբիայի չեմպիոն ու գավաթակիր։

Leave a comment