Քաղաքականություն
20.05.2026 | 15:51
«Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի մոտ են, քան երբևէ։ Այս առիթով իշխանություններին է հանձնվել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ հանձնաժողովի առաջին զեկույցը, և ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ: Դա վկայում է այն մասին, որ հարաբերությունները և այս ուղղությամբ աշխատանքները համահունչ են ընթանում»,- այս մասին ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները։
Իր ելույթում Լուխներն ընդգծեց՝ Եվրոպական հանձնաժողովը և Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Ներքին գործերի նախարարության, այս գործընթացը դիտարկում են լրջորեն և պատրաստակամ են բարձր մակարդակի արդյունքներ ապահովել:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ շուտով արդեն կօգտվեն կենսաչափական անձնագրեր ունենալու հնարավորությունից: Եվ մենք աշխատանքներ ենք տանում մի շարք այլ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Ես շատ լավ հասկանում եմ քաղաքացիների անհամբերությունը՝ լիարժեք առանց վիզայի ռեժիմ ունենալու ուղղությամբ շարժվելու վերաբերյալ: Բայց պետք է ընդունենք ու ճանաչենք, որ մեծ առաջընթաց արդեն իսկ կատարվել է: Մենք ավելի շատ թվով վիզաներ ենք տրամադրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այժմ: Եվ ավելի շատ քանակով բազմակի մուտքի վիզաներ ենք տրամադրում Հայաստանի քաղաքացիներին: Եվ մեծ ջանքեր ենք ներդնում համատեղ, որպեսզի վիզաների դիմումների մերժումների քանակը նվազեցնենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան