Ներդրողները մտահոգված են ֆոնդային ինդեքսների հնարավոր անկմամբ՝ կապիտալի ռեկորդային ներհոսքի պայմաններում:
Համաշխարհային ֆոնդային ինդեքսները 2026 թվականի մայիսին շարունակում են կայուն աճ արձանագրել՝ չնայած աշխարհաքաղաքական անկայունությանը, սակայն պետական պարտատոմսերի շուկայի հետ մեծացող խզումը կարող է նախազգուշացնել շուկայական լայնածավալ անկման ռիսկերի մասին, հաղորդում է CNBC-ը։
Փետրվարի վերջից S&P 500 ինդեքսն աճել է գրեթե 7%-ով, իսկ տարվա սկզբից դրա աճը հասել է 7.4%-ի։ Միևնույն ժամանակ ԱՄՆ 10-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացել է մոտ 70 բազիսային կետով՝ արտացոլելով ավելի բարձր գնաճի և տոկոսադրույքների բարձրացման սպասումները։ Bank of America-ի փորձագետները նշում են բաժնետոմսերում ներդրվող միջոցների ռեկորդային ներհոսքը. մայիսին $517 մլրդ ակտիվներ կառավարող ներդրումային կառավարիչների պորտֆելներում նման ակտիվների մասնաբաժինը հասել է 50%-ի՝ ապրիլի 13%-ի դիմաց։ Միաժամանակ Barclays-ում զգուշացնում են, որ «ճոճանակը կարող է հետ շարժվել», քանի որ տարվա սկզբից ամերիկյան բաժնետոմսային ֆոնդեր ուղղված ռեկորդային $180 մլրդ ներհոսքը շուկան դարձնում է չափազանց խոցելի մակրոտնտեսական խոչընդոտների նկատմամբ։
Պատմականորեն բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաները տարբեր կերպ են արձագանքել մակրոտնտեսական ցնցումներին։ Wellington Management-ի ներկայացուցիչները ընդգծում են, որ գնաճին կենտրոնական բանկերի ուշացած արձագանքը կարող է հանգեցնել ստագֆլյացիայի, ինչը կարող է աղետալի լինել ռիսկային ակտիվների համար։ Այդուհանդերձ, Deutsche Bank-ի փորձագետները կարծում են, որ ֆոնդային շուկայի ներկայիս կայունությունը լիովին հիմնավորված է, քանի որ լայնածավալ վաճառքների համար անհրաժեշտ կլինի նավթի գների երկարատև կտրուկ աճ, երբ Brent տեսակի նավթի ֆյուչերսների գները զգալիորեն գերազանցեն ներկայիս $90-ը մեկ բարելի դիմաց կամ դրամավարկային քաղաքականության կտրուկ խստացում։