Վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) Միքայել Սրբազանին դիմավորեցին ծափահարություններով։ Ներկաները հետաքրքրվեցին Սրբազանի առողջական վիճակով։
Դատական նիստի մեկնարկին նախագահող դատավորը, դիմելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ասել է. «Պարոն Աջապահյան, ոտքի կանգնեք»։
Սբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը դատավորին հիշեցրել է Աջապահյանի բարձրաստիճան հոգևորական լինելու մասին, խնդրել է այդ հանգամանքը հաշվի առնելով դատավորը դիմի Սրբազանին։
Ի պատասխան, դատավորն ասել է․ «Դատարանին քաջ հայտնի է պարոն Աջապահյանի կարգավիճակը, բայց հաշվի առնելով, որ Քրեական դատավարության օրենսգրքով է դատավարությունն իրականացվում, պետք է քրեական դատավարության տիրության տիրույթում մնան։ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է «մեղադրյալ» տերմինը, ես այս պարագայում դիմում եմ պարոն Աջապահյանով։ Հոգևոր վիճակն այս իրավիճակում կապ չունի»։
Զոհրաբյանն առաջարկել է, գոնե դիմել արքեպիսկոպոս Աջապահյան, եթե չի ցանկանում դիմել «Սրբազան հայր»-ով։ «Եթե դատարանը չի ցանկանում պատշաճ հարգանքը ցուցաբերել հոգևորականի նկատմամբ, դրանից …»,-ասել էպաշտպանը։
«Պարոն Զոհրաբյան, համեստություն ցուցաբերեք դատարանի ու դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ։ Ես անձի հոգևոր կարգավիճակը ժխտելու խնդիր չունեմ։ Ես Ձեզ դա հավաստիացնում եմ»,-նշել է դատավորը։
«Այդ դեպքում դիմեք միայն ազգանունով»,-առաջարկել է Զոհրաբյանը։
«Շատ լավ։ Աջապահյան, ոտքի կանգնեք»,-արձագանքել է դատավորը՝ ընթերցելով Սրբազանի անձնական տվյալները։ Այնուհետև դատավորը հետաքրքրվել է Միքայել Սրբազանի առողջական վիճակով, հետաքրքրվել՝ մասնակցության հետ կապված խնդիրներ կա՞ն։ Սրբազանի պատասխանը բացասական է եղել, նա թույլ է տվել տեսաձայնագրել ու ուղիղ հեռարձակել դատական նիստը։
Հավելենք, որ Միքայել Սրբազանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։
Վերաքննիչ քրեական դատարանի՝ Միքայել Սրբազանի գործով նախագահող դատավոր Էդգար Մանասյանը դատավարության կողմերին հայտնել է, որ ինքը ընկերական հարաբերություններ ունի մեղադրողներից Հարությունյանի հետ, մասնակցում են միմյանց ընտանեկան միջոցառումներին։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ դա չի ազդելու օբյեկտիվ քննության վրա ու տեղեկացրեց, որ ինքնաբացարկ չի հայտնելու։
Արա Զոհրաբյանն ուրախությամբ արձագանքել է, որ իրենք տեղյակ էին այդ մասին, լավ է, որ դա հանրայնացրել է նաև նախագահող դատավորը։ Սրբազանի պաշտպանները 5 րոպե ընդմիջում խնդրեցին՝ բացարակի գրավոր միջնորդություն ներկայացնելուն պատրաստվելու համար։
Նիստի մեկնարկին Զոհրաբյանն ընթերցել է միջնորդությունը, որով պաշտպաները խնդրում են բացառել Մանասյանի մասնակցությունը Միքայել Սրբազանի գործով նիստին։
«Մենք չենք վստահում դատավոր Մանասյանին, գրեթե համոզված են, որ այս գործով պարոն Մանասյանն անկողմնակալ չի կարող լինել։ Ուստի խնդրում ենք, բացարկը բավարարել»,-ասել է Զոհրաբյանը։
Մանասյանն արձագանքել է, որ որևէ բան իրեն չի կաշկանդում, կանխակալ վերաբերմունք չունի։
Միքայել Սրբազանի մյուս պաշտպանն ընդգծեց, դատարանը պետք է անի ամեն բան, որ երևա Դատարանը լսելով դիրքորոշումները՝ բացարկի միջնորդությունը մերժել է։