Լեհաստանը Կիևից պահանջել է «ավելի ճշգրիտ ընտրել հարձակումների թիրախները»

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր արձակել Բալթյան երկրների տարածքից:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը Կիևին հորդորել է այնպես անել, որ ուկրաինական դրոնները չհայտնվեն ՆԱՏՕ-ի երկրների տարածքներում:

Նախօրեին Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրը հայտնել է, որ երկրի օդային տարածքում ռումինական կործանիչը ուկրաինական դրոն է խոցել:

«Երեկ էստոնիայի տարածքում դրոն է խոցվել։ Անօդաչու թռչող սարքը գործարկվել է Ուկրաինայի կողմից: Ուկրաինան պետք է շատ ավելի ճշգրիտ ընտրի թիրախները, որպեսզի դա չսպառնա ՆԱՏՕ-ի երկրների անվտանգությանը»,-ասել է Կոսինյակ-Կամիշը ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը նախապատրաստվում է Ռուսաստանի թիկունքային շրջաններին մի շարք նոր ահաբեկչական հարվածներ հասցնել: Կիևը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր արձակել Բալթյան երկրների տարածքից։

Նշենք, որ 2022 թվականի նոյեմբերին ուկրաինական Ս-300 զենիթային համալիրի հրթիռն ընկել էր լեհական Պշևոդուվ գյուղում և սպանել երկու ֆերմերի։ Այն ժամանակ Վարշավան նախ փորձում էր մեղադրել Ռուսաստանին, բայց հրթիռի բեկորների ու տեղի ունեցածի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո փոխեց հռետորաբանությունն ու միջադեպը անվանեց «ողբերգական պատահականություն»։

Leave a comment