Քաղաքականություն
20.05.2026 | 14:55
Քարոզարշավի 13-րդ օրը «Միասնության թևեր» կուսակցությունը սկսեց Կոտայքի մարզում։ Քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ցուցակի երկրորդ համար Դավիթ Անանյանը ներկայացնում էր կուսակցության ծրագիրը, զրուցում նրանց հուզող հարցերի մասին և առաջարկում իրենց տեսլականը։
Քաղաքացիներից մեկն Անանյանի հետ զրույցում դժգոհեց ներկա իշխանությունից, հույս հայտնելով, որ ընտրությունները կփոխեն ներկա դրությունը։
«Երկրին առատություն լինի, խելքը գլխին կառավարիչ լինի, դա որ լինի, մնացածը կլինի, հաստատ: Պատմության մեջ երևակայի նման մարդ չէր հանդիպել»,- ասաց քաղաքացին, ինչին ի պատասխան Անանյանը հավելեց. «Բոլորով գնացինք իրան կարգեցինք մեզ ղեկավար: Հիմա մենք պիտի մեր սխալը ուղղենք էլի»։
Մանրամասները՝ տեսանյութում։