https://arm.sputniknews.ru/20260520/iranamn-nvor-hakamartutjuny-karvogh-e-durs-gal-merdzavvor-arevelqi-sahmanneric-ihpk-102393071.html
Իրան–ԱՄՆ նոր հակամարտությունը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից. ԻՀՊԿ
Իրան–ԱՄՆ նոր հակամարտությունը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Թրամփն ավելի վաղ հնարավոր էր համարել, որ ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ նոր հարձակում սկսել։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T15:12+0400
2026-05-20T15:12+0400
2026-05-20T15:12+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94334521_0:29:1280:749_1920x0_80_0_0_372ad55a9478b716b9f817a181e52665.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների վերսկսումը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից։ Ինչպես հաղորդում է «Fars» գործակալությունը, այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր էր համարել, որ Միացյալ Նահանգները կարող է Իրանի վրա նոր հարձակում սկսել արդեն առաջիկա ուրբաթ կամ դրան հաջորդող օրերին:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94334521_0:0:1138:853_1920x0_80_0_0_cab1e485453aa81bbb4fd9edd5f61ae5.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , մերձավոր արևելք
Թրամփն ավելի վաղ հնարավոր էր համարել, որ ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ նոր հարձակում սկսել։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների վերսկսումը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից։ Ինչպես հաղորդում է «Fars» գործակալությունը, այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր էր համարել, որ Միացյալ Նահանգները կարող է Իրանի վրա նոր հարձակում սկսել արդեն առաջիկա ուրբաթ կամ դրան հաջորդող օրերին:
«Եթե Իրանի դեմ ագրեսիան կրկնվի, ապա տարածաշրջանային պատերազմն այս անգամ դուրս կգա Մերձավոր Արևելքի սահմաններից։ Մեր ջախջախիչ հարվածները ձեզ (ԱՄՆ-ին և Իսրայելին. խմբ.) կթաղեն գետնի տակ՝ այնպիսի տեղերում, որոնք դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել», – նշվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները: