Բրիտանիան մեղմացրել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով

Քաղաքականություն

20.05.2026 | 14:40

Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ԱՄՆ-ի օրինակով, մեղմացրել է ռուսական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք վերամշակվում են դիզելային վառելիքի և ավիացիոն վառելիքի երրորդ երկրներում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պատժամիջոցների մեղմացված ռեժիմն ուժի մեջ է մտնում չորեքշաբթի՝ մայիսի 20-ին։ Այս ժամանակավոր միջոցը ձեռնարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդհանուր խստացման ֆոնին, որը պատերազմ է մղում Ուկրաինայում: Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խիստ պատժամիջոցների ռեժիմին, ընդգծել է կառավարության  ներկայացուցիչը։

Պատժամիջոցների մեղմացումն արտացոլում է էներգետիկ ճգնաժամի ընդհանուր վատթարացման և որոշակի նավթամթերքների մատակարարման խնդիրների վերաբերյալ մտահոգությունները Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման պայմաններում։

Բրիտանական իշխանությունների որոշումը հաջորդում է Միացյալ Նահանգների նմանատիպ քայլին, որը մայիսի 18-ին երկարաձգեց ռուսական նավթի և նավթամթերքի ծովային փոխադրման և վաճառքի լիցենզիան՝ ի հեճուկս պատժամիջոցների: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նշել է, որ ժամանակավոր լիցենզիան նախատեսված է աջակցելու Իրանի պատերազմի պատճառով մատակարարման խափանումներից տուժած ամենախոցելի երկրներին:

Առանձին Մեծ Բրիտանիայի կառավարությունը մինչև 2027 թվականի հունվարի 1-ը Ռուսաստանից հեղուկ բնական գազի  ծովային փոխադրման լիցենզիա է տրամադրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment