ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ես ասել եմ՝ իմ հայրենիքն ունեցվածքով չեմ կարող փոխել. Ծառուկյանը` Փաշինյանի՝ Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու հայտարարության մասին

Ինձ ասել էին՝ պարոն Ծառուկյան, որ դու սկսում ես ճիշտ քննադատել, ինքն իր տեղը չի գտնում, Ձեր սեփականությանը վնաս են տալու, հանձնարարությունն արդեն ստացել են: Այս մասին Մեղրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական հայտարարությանը:

«Ես ասել եմ՝ իմ հայրենիքն ունեցվածքով ես չեմ կարող փոխել: Այսօր 20 տարի առաջ սեփականացրած գործարանն ասում է՝ Ծառուկյանից վերցնելու ենք և տալու ենք ժողովրդին: Էլի ժողովրդինն է, աշխատում են, հարկերը տալիս են:

Ինչ վերցրել ենք, մի բան էլ ավելի, քարը քարին դնելով զարգացել է: Դրանով ուզում են Ծառուկյանին վախեցնել, բայց հակառակը, ինչ-որ կա իրականում ասելու եմ, իմ ժողովրդի ցավը տանեմ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր, ՔՊ քարոզարշավի ժամանակ Փաշինյանը Շնողում հայտարարել էր՝ Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առթիվ: Այս պահից ես ասում եմ՝ նրանք Ծառուկյանի և Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ-ն է:

 

Leave a comment