https://arm.sputniknews.ru/20260520/anahit-avanesjany-hvordvorum-e-zerts-mnal-hvogebuzharani-anuny-shaharkeluc-102391227.html
Անահիտ Ավանեսյանը հորդորում է զերծ մնալ հոգեբուժարանի անունը շահարկելուց
Անահիտ Ավանեսյանը հորդորում է զերծ մնալ հոգեբուժարանի անունը շահարկելուց
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ հոգեկան առողջության պահպանման բնագավառը կոչված է ծառայելու բացառապես մարդկանց առողջությանը։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T14:34+0400
2026-05-20T14:34+0400
2026-05-20T14:34+0400
հայաստան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
անահիտ ավանեսյան
հոգեբուժարան
սամվել կարապետյան
նարեկ կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84747029_0:84:1600:984_1920x0_80_0_0_73caeab1cb8e618ba5796f6c0b150c0f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը շահարկելուց։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում` արձագանքելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությանը։«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դատի է տալու զրպարտության համար։ Քաղաքական ուժը նշել է, որ խոսքը մասնավորապես վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի մասին հրապարակումներին և հայտարարություններին։Նա նշել է, որ այդպես «խարանավորում են» ոլորտը, ինչն անթույլատրելի է։«Ձեր անբովանդակ, անհամ օրակարգը, որը չեմ էլ ուզում քաղաքական անվանել, լցրեք այլ հետաքրքրություններով և հեռու մնացեք ոլորտից»,- եզրափակել է Ավանեսյանը։Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր` ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն է տարածվում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը քարոզարշավի պատճառով արձակուրդում է գտնվում, մայիսի 19-ին «Տելեգրամի» իր էջում իրավաբանական անձանց մասին ինչ-որ «փաստաթուղթ» հրապարակեց, որում նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։ Նարեկ Կարապետյանն արձագանքեց` հայտարարելով, որ ինքը միայն ՀՀ քաղաքացիություն ունի։Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` պնդելով, որ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ՀՀ–ից դուրս միայն գործարար է եղել. Նարեկ Կարապետյանը` հորեղբոր և «ԱԴԾ–ի կապի» մասին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84747029_89:0:1512:1067_1920x0_80_0_0_68fba79e1004409b1950b6f77cc1f2c3.jpg.webp
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, անահիտ ավանեսյան, հոգեբուժարան, սամվել կարապետյան, նարեկ կարապետյան
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, անահիտ ավանեսյան, հոգեբուժարան, սամվել կարապետյան, նարեկ կարապետյան
ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ հոգեկան առողջության պահպանման բնագավառը կոչված է ծառայելու բացառապես մարդկանց առողջությանը։
«Հոգեկան առողջության ոլորտը, բուժօգնություն տրամադրող կենտրոնները և այնտեղ բուժում ստացող մեր քաղաքացիները երբևէ չպետք է դառնան քաղաքական շահարկումների, էժանագին դիվիդենտներ քաղելու կամ քաղաքական հռետորաբանության թեմա։ Առողջապահական համակարգը և մասնավորապես հոգեկան առողջության պահպանման բնագավառը կոչված են ծառայելու բացառապես մարդկանց առողջությանը, և անթույլատրելի է որևէ քաղաքական ուժի կամ գործչի կողմից այս զգայուն թեմայի շահարկումը սեփական քաղաքական օրակարգերն առաջ տանելու համար։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը քաղաքական նպատակահարմարության շրջանակում շահարկելուց»,– գրել է նախարարը։
Նա նշել է, որ այդպես «խարանավորում են» ոլորտը, ինչն անթույլատրելի է։
«Ձեր անբովանդակ, անհամ օրակարգը, որը չեմ էլ ուզում քաղաքական անվանել, լցրեք այլ հետաքրքրություններով և հեռու մնացեք ոլորտից»,- եզրափակել է Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր` ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն է տարածվում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։