Իմ հայրենիքը չեմ կարող փոխել «ցեմենտի զավոդի» հետ․ Ծառուկյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ անդրադառնալով իր բիզնեսների և հատկապես ցեմենտի գործարանի պետականացման վերաբերյալ։ Ծառուկյանը նշել է, որ իրեն նախկինում տեղեկացրել են հնարավոր գործողությունների մասին, սակայն ինքը երբեք չի պատրաստվում «հայրենիքը փոխել ունեցվածքի հետ»։

«Օրինական կա, առել ենք, ամեն ինչն էլ իր տեղում է։ Ինչի՞ 25 տարի անցել է, նոր են հիշել։ Հարկերն ենք տալիս, ամեն ինչը տեղը տեղին է»,- ասել է նա։ Ըստ Ծառուկյանի՝ իշխանությունների գործողությունները պայմանավորված են քաղաքական իրավիճակով և հանրային դժգոհությամբ։

«Սա նշան է, որ արդեն զգում են՝ իրենց վերջը եկել է։ Այս վիճակով ժողովուրդ չես կարող պահել, և այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել է Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարել է նա։

Ծառուկյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է «երաշխավորված խաղաղություն», ներդրումներ և բարեկեցիկ կյանք ապահովել քաղաքացիների համար։ Նա անդրադարձել է նաև իշխանական պատգամավորներին ու պաշտոնյաներին՝ նշելով, որ նրանք «պարտավորված են կատարում» հրահանգները և «իրավունք չունեն չանելու»։

«Ինչ սկիզբ ունի, նա էլ վերջ ունի, արդեն հաշված օրեր են մնացել ամեն ինչին»,- ասել է ԲՀԿ առաջնորդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment