Կրեմլը չի բացառել Պուտինի և Թրամփի հանդիպումը Չինաստանում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում

Քաղաքականություն

20.05.2026 | 13:38

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը տեսականորեն կարող են հանդիպել Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի (ԱԽՏԽ) գագաթնաժողովի շրջանակում, հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Տեսականորեն՝ այո։ Տեսականորեն, այնտեղ հնարավոր են հանդիպումներ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ։ Դրա համար են այս գագաթնաժողովները»,- ասել է նա։

ԱԽՏՀ գագաթնաժողովը նախանշված է Շենժենում նոյեմբերի 18-19-ը։ Պուտինն ավելի վաղ հաստատել էր գագաթնաժողովին մասնակցելու իր պատրաստակամությունը Պեկինում Սի Ցզինպինի հետ բանակցությունների ժամանակ։

Պուտին-Թրամփ հանդիպում տեղի է ունեցել Ալյասկայում 2025 թվականի օգոստոսի կեսերին։ Դա Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների միջև չորս տարվա ընթացքում առաջին գագաթնաժողովն էր։ Հիմնական թեման Ուկրաինայում հակամարտության կարգավորումն էր։

Այդ ժամանակից ի վեր առաջնորդները մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել, վերջին անգամ՝ ապրիլի վերջին։ ԱՄՆ նախագահը զրույցը բնութագրել էր «շատ լավվ՝ նշելով, որ դրա հիմնական թեման Ուկրաինայում հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment