«Երեկ ֆեյքերի օր էր․ նախ՝ իմ այլ երկրի քաղաքացի լինելու հետ կապված, հետո՝ Սամվել Կարապետյանի՝ իբրև ՌԴ-ի պետական համակարգում աշխատելու հետ կապված։
Սամվել Կարապետյանը բացի գործարարությունից՝ Հայաստանից դուրս ոչնչով չի զբաղվել, իսկ ես երբեք չեմ ունեցել օտարերկրյա անձնագիր։
Մենք ամբողջ օրը լռեցինք, որովհետև մի ծրագիր ունենք․ բոլոր այն մարդիկ, ովքեր Սամվել Կարապետյանի մասին ֆեյքերը տարածեցին իրենց անունից, նրանց դեմ հայցադիմում է ներկայացվել՝ դատական, որպեսզի նրանք վճարեն իրենց ստերի համար, իսկ վճարը գնալու է Սևանի հոգեբուժարան»։
Այս մասին հայտարարել է Ուժեղ Հայաստանի կուսակցության խորհրդի համակարգող Նարեկ Կարապետյանը։