Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների առաջին օրը

Քաղաքականություն

04.02.2026 | 19:50

Ամերիկյան Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X սոցիալական ցանցում գրառմամբ հայտնել է, որ «ԱՄՆ-ի միջնորդությամբ Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների առաջին օրն ավարտվել է», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքով՝ պատվիրակությունները կրկին կհանդիպեն վաղը՝ տեղական ժամանակով ուշ առավոտյան։

ՌԲԿ Ուկրաինան նույնպես, հղում անելով Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին, հայտնել է այսօրվա բանակցությունների ավարտի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment