Հնարավոր է` Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվեն 2027–ի գարնանը. Պոդոլյակ

Բաժանորդագրվել

Զելենսկու լեգիտիմության հարցն առաջացավ, երբ 2024 թվականին ավարտվեց նրա լիազորությունների ժամկետը։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ուկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին։ Այս մասին հայտարարել է Զելենսկու գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ուկրաինայում ընտրություններ կարող են կայանալ հաջորդ տարվա գարնանը»,- Պոդոլյակի խոսքերը մեջբերում են տեղական լրատվամիջոցները։

Նա ընդգծել է, որ նման սցենարը հնարավոր կդառնա միայն խաղաղության համաձայնագրի հասնելու դեպքում։

Հիշեցնենք` Զելենսկու լեգիտիմության հարցն առաջացավ, երբ 2024 թվականին նրա լիազորությունների ժամկետն ավարտվեց։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ առանց լեգիտիմության խնդրի լուծման Ուկրաինայի ներկայիս ղեկավարության հետ իրավաբանորեն պարտավորեցնող որևէ փաստաթղթի ստորագրումն անիմաստ է։ Մոսկվայի դիրքորոշմանը մի քանի անգամ փաստացի աջակցել է նաև ԱՄՆ նախագահը Թրամփը, թեև նրա հայտարարությունները հակասական էին։ Սակայն Կիևում անընդհատ փորձում են ձգձգել այս հարցը։

Զելենսկին կհետևի Երմակին. ՌԴ սենատորը՝ կենսալաբորատորիաների շուրջ սկանդալի մասին

Leave a comment