https://arm.sputniknews.ru/20260520/putinn-u-sin-hajtararutjun-en-stvoragrel-rdchinastan-haraberutjunneri-khvoracman-masin-102380669.html
Պուտինն ու Սին հայտարարություն են ստորագրել ՌԴ–Չինաստան հարաբերությունների խորացման մասին
Պուտինն ու Սին հայտարարություն են ստորագրել ՌԴ–Չինաստան հարաբերությունների խորացման մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ բանակցություններն անցել են ջերմ, ընկերական և կառուցողական միջավայրում։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T11:26+0400
2026-05-20T11:26+0400
2026-05-20T12:27+0400
սի ծինփին (չինաստանի նախագահ)
վլադիմիր պուտին
ռուսաստան
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102378740_0:0:1119:629_1920x0_80_0_0_ca5897d1bb92d73b1f190c2c20a0cfd0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը համատեղ հայտարարություն են ստորագրել ռուս-չինական հարաբերությունների խորացման մասին։Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում նաև հռչակագիր են ընդունել բազմաբևեռ աշխարհի մասին, իսկ փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։Պուտինը Սի Ծինփինի հետ զրույցը սկսել է ասացվածքով. ինչ են քննարկել ՌԴ և ՉԺՀ ղեկավարներըՊուտինը Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն անվանել է օրինակ այն բանի, թե ինչպես է պետք այսօր հարաբերություններ կառուցել երկրների ու ժողովուրդների միջև։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ բանակցություններն անցել են ջերմ, ընկերական և կառուցողական մթնոլորտում։Իր հերթին Սի Ծինփինը հայտարարել է, որ ռուս–չինական բանակցությունները եղել են խորացված, բարեկամական և արդյունավետ, և տեղի է ունեցել ռազմավարական երկխոսություն կարևորագույն թեմաների շուրջ։ Նա հիշեցրել է, որ Պուտինը Չինաստան է այցելում արդեն 25-րդ անգամ, և դա վկայում է չին-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի ու բնույթի մասին։ Նրա խոսքով՝ Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դուրս են եկել նոր սահմանագիծ։Երկու երկրների ներկայացուցիչները ստորագրել են 20 համատեղ փաստաթուղթ, որոնք ընդունվել են Ռուսաստանի նախագահի այցի շրջանակում։Հավելենք, որ Պուտինը երկօրյա պաշտոնական այցով Չինաստան է ժամանել մայիսի 19–ին։
չինաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102378740_70:0:1058:741_1920x0_80_0_0_5c08dd2fca447c07259674093ff50f65.jpg.webp
սի ծինփին (չինաստանի նախագահ), վլադիմիր պուտին, ռուսաստան, չինաստան
սի ծինփին (չինաստանի նախագահ), վլադիմիր պուտին, ռուսաստան, չինաստան
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ բանակցություններն անցել են ջերմ, ընկերական և կառուցողական միջավայրում։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը համատեղ հայտարարություն են ստորագրել ռուս-չինական հարաբերությունների խորացման մասին։
Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում նաև հռչակագիր են ընդունել բազմաբևեռ աշխարհի մասին, իսկ փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։
Պուտինը Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն անվանել է օրինակ այն բանի, թե ինչպես է պետք այսօր հարաբերություններ կառուցել երկրների ու ժողովուրդների միջև։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ բանակցություններն անցել են ջերմ, ընկերական և կառուցողական մթնոլորտում։
Իր հերթին Սի Ծինփինը հայտարարել է, որ ռուս–չինական բանակցությունները եղել են խորացված, բարեկամական և արդյունավետ, և տեղի է ունեցել ռազմավարական երկխոսություն կարևորագույն թեմաների շուրջ։ Նա հիշեցրել է, որ Պուտինը Չինաստան է այցելում արդեն 25-րդ անգամ, և դա վկայում է չին-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի ու բնույթի մասին։ Նրա խոսքով՝ Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դուրս են եկել նոր սահմանագիծ։
Երկու երկրների ներկայացուցիչները ստորագրել են 20 համատեղ փաստաթուղթ, որոնք ընդունվել են Ռուսաստանի նախագահի այցի շրջանակում։