Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են համագործակցել ամբողջ աշխարհում գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՏԱՍՍ-ը հրապարակել է Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հայտարարությունների հիմնական կետերը։
– Համատեղ հռչակագրում Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները նշել են համաշխարհային գործերում «ջունգլիների օրենքին» վերադառնալու վտանգը։
– Աշխարհում չկան «առաջին կարգի» երկրներ կամ ժողովուրդներ. ցանկացած ձևով հեգեմոնիզմն անընդունելի է։
– Անընդունելի է ինքնիշխան երկրներին չեզոքությունից հրաժարվելու հարկադրելը։
– Բոլոր ինքնիշխան պետություններն ունեն անվտանգության հավասար իրավունք։
– Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են մարդու իրավունքների օգտագործմանը որպես պետությունների ներքին գործերին միջամտելու պատրվակ։
– Ռուսաստանը և Չինաստանը մտահոգված են Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ռազմականացմամբ։
– Ռուսաստանը և Չինաստանը դեմ են Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտող գործողություններին։
– Ռուսաստանը և Չինաստանը աջակցում են Աֆրիկայի անկախությանը և անկախ զարգացմանը։
– Ռուսաստանը և Չինաստանը աջակցում են Սիրիայի ինքնիշխանությանը և ամբողջականությանը՝ կոչ անելով նոր կառավարությանը պայքարել ահաբեկչության դեմ։
– ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանին անօրինական են և խաթարում են Մերձավոր Արևելքի կայունությունը։
– Ռուսաստանը գնահատում է Չինաստանի օբյեկտիվ և անաչառ դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։
– Ռուսաստանը և Չինաստանը դեմ են Հյուսիսային Կորեայի վրա ճնշմանը։
– Ռուսաստանը և Չինաստանը կապահովեն GLONASS և Beidou նավիգացիոն համակարգերի լրացումը։
– Ռուսաստանը և Չինաստանը Ճապոնիայի արագացված վերառազմականացման քաղաքականությունը համարում են խաղաղության սպառնալիք։
– ՆԱՏՕ-ի ներկայությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անհամատեղելի է խաղաղության ամրապնդման հետ։
– Ռուսաստանը և Չինաստանը մտահոգված են որոշ երկրների բախման հռետորաբանությամբ ու պահանջում են դադարեցնել միջամտությունը իրենց ներքին գործերին։
– Ռուսաստանը և Չինաստանը դեմ են այն աշխարհակարգին վերադառնալուն, որտեղ միայն ուժն է իշխում, և պաշտպանում են ՄԱԿ-ի հեղինակությունը միջազգային գործերում։
– Ռուսաստանը և Չինաստանը կխորացնեն համագործակցությունը ջերմամիջուկային միաձուլման և արագ նեյտրոնային ռեակտորների ոլորտներում։
– Ռուսաստանը և Չինաստանը «առանձին պետությունների» կողմից նավագնացությունը սահմանափակելու գործողությունները համարում են համաշխարհային առևտրի սպառնալիք։
– Ռուսաստանը և Չինաստանը դեմ են միակողմանի պատժամիջոցների և խտրական մաքսային տուրքերի կիրառմանը։
– Պետությունների ղեկավարների քրեական հետապնդումից անձեռնմխելիությունը կայուն միջազգային հարաբերությունների երաշխիք է։
– Ռուսաստանը և Չինաստանը դեմ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ չհամաձայնեցված ցանկացած միակողմանի պատժամիջոցների։
– Ռուսաստանը և Չինաստանը դատապարտում են օտարերկրյա պետությունների ակտիվների և գույքի արգելափակման, առգրավման կամ բռնագրավման հետ կապված նախաձեռնությունները։
– Ռուսաստանն ու Չինաստանը կողմ են Ուկրաինայի հակամարտությունը երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելուն։