Երկու տարի առաջ Սարդարապատում Սրբազանը խոսեց մեր երազանքների մասին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Երկու տարի առաջ՝ Մայիսի 28-ին, Սարդարապատի բարձունքից Բագրատ Սրբազանը պատգամ հղեց մեզ ամենքիս։

Այդ օրը Սրբազանը խոսեց մեր երազանքների մասին։ Նա խոսեց մեր ուղու մասին։ Ճշմարտության մասին խոսեց ու այդ ճշմարտությամբ զինեց ամենքիս։

100 տարի անցնի, թե 1000… Սրբազան Հոր ահա այս խոսքերը պետք է լինեն մեր ժողովրդին առաջնորդողը։ Մեզ ուժ տվողը…
Ծնունդդ շնորհավոր, Սրբազան Հայր։

Մեզանից ոչ ոք դեռ չի գիտակցել, թե ինչ արեցիր դու վերջին տարիներին և ինչ ես շարունակում անել։ Բայց, վստահ եմ, կգա ժամանակ, երբ խոսելով հեղափոխության մասին՝ սերունդները կասեն, որ իրականում Հայաստանում մեկ հեղափոխություն է եղել։ Մտքի հեղափոխություն, գաղափարի հեղափոխություն, արժեքների հեղափոխություն… Եվ այդ հեղափոխությունը դու ես արել։

Աստված օգնական, Սրբազան ջան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment