https://arm.sputniknews.ru/20260520/amn-senaty-sahmanapakel-e-trampi-razmakan-liazvorutjunnern-irani-dem-102386253.html
ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորություններն իրանի դեմ
ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորություններն իրանի դեմ
Sputnik Արմենիա
ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու իրավունք։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T12:41+0400
2026-05-20T12:41+0400
2026-05-20T12:41+0400
ամն կոնգրես
ամն
թրամփի ուղի (tripp)
սենատ
ամն սենատ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102149994_0:0:2048:1153_1920x0_80_0_0_92c8bdf4ac866e192bb95620bf4ad9c8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել համապատասխան հանձնաժողովի` Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման մասին բանաձևին։ Այս մասին հայտնում է CNN-ը։Նշվում է, որ նախաձեռնությանը, որի հեղինակներն են դեմոկրատներ Թիմ Քեյնը, Քորի Բուկերը, Չակ Շումերը, Թեմի Բոլդուինը, Թեմի Դաքուորթը և Ադամ Շիֆը, կողմ է քվեարկել 50 սենատոր, մինչդեռ 47-ը դեմ են արտահայտվել:Չորս հանրապետականներ` Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին, Ռենդ Փոլը և Բիլ Քեսիդին, աջակցել են դեմոկրատներին։ Միակ դեմոկրատը, որը դեմ է արտահայտվել, Ջոն Ֆեթերմանն է։Որոշումը հաջողվել է ընդունել յոթ անհաջող փորձից հետո։ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու իրավունք։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ։Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել են հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102149994_0:0:1822:1366_1920x0_80_0_0_3383a1b039c826c061cb88cf9955d6b2.jpg.webp
ամն կոնգրես, ամն, թրամփի ուղի (tripp), սենատ, ամն սենատ, իրանի իսլամական հանրապետություն
ամն կոնգրես, ամն, թրամփի ուղի (tripp), սենատ, ամն սենատ, իրանի իսլամական հանրապետություն
ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու իրավունք։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել համապատասխան հանձնաժողովի` Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման մասին բանաձևին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ նախաձեռնությանը, որի հեղինակներն են դեմոկրատներ Թիմ Քեյնը, Քորի Բուկերը, Չակ Շումերը, Թեմի Բոլդուինը, Թեմի Դաքուորթը և Ադամ Շիֆը, կողմ է քվեարկել 50 սենատոր, մինչդեռ 47-ը դեմ են արտահայտվել:
Չորս հանրապետականներ` Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին, Ռենդ Փոլը և Բիլ Քեսիդին, աջակցել են դեմոկրատներին։ Միակ դեմոկրատը, որը դեմ է արտահայտվել, Ջոն Ֆեթերմանն է։
Որոշումը հաջողվել է ընդունել յոթ անհաջող փորձից հետո։
ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու իրավունք։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ։
Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել են հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել։