Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․գարեջրի ակադեմիայի դիմաց միջադեպի ժամանակ հնչել են հայհոյանքներ

Մայիսի 10-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցում, գարեջրի ակադեմիայի մոտ ծեծկռտուք է, զենք են պահում իրար վրա և հայհոյում են միմյանց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է Երևանի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ նույն օրը ժամը 22։45-ի սահմաններում Աբովյան փողոց 10 հասցեում գործող «Բիր» գարեջրի ակադեմիայի դիմաց 5-6 անձինք վիճաբանել են միմյանց հետ, փոխադարձ հարվածներ հասցրել և վիճաբանության ավարտից հետո մասնակիցներից մեկը դեպքից հետո որոշ ժամանակ անց իր մոտ գտնվող ատրճանակի փողը ուղղել է դեպի օդ, սակայն կրակոց չի արձակել, որից հետո հեռացել է տվյալ վայրից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերվել են մեկ հատ գազային ատրճանակի չկրակված փամփուշտ և ձեռնարկում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

–00—ՅՄ

Leave a comment