ՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումների ժամկետները

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

«Միաժամանակ հայտնում ենք, որ ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն նաև մայիսի 23-ին և 24-ին՝ շաբաթ և կիրակի օրերին։

Խնդրում ենք դիմումները ներկայացնել սահմանված ժամկետներում»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment