Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ
Մայիսի 20-ի առավոտյան Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ։
Լրատվամիջոցները գրում են, որ ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բաթալգազի շրջանում։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։