https://arm.sputniknews.ru/20260520/lvorium-4-andz-e-kalanavvorvel-yntrvoghneri-bnakaranneri-vardzavtsharnery-talu-kaskatsanqvov-102383324.html
Լոռիում 4 անձ է կալանավորվել ընտրողների բնակարանների վարձավճարները տալու կասկածանքով
Լոռիում 4 անձ է կալանավորվել ընտրողների բնակարանների վարձավճարները տալու կասկածանքով
Sputnik Արմենիա
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T12:02+0400
2026-05-20T12:02+0400
2026-05-20T12:03+0400
լոռի
հակակոռուպցիոն կոմիտե
կալանք
ընտրակաշառք
կոմունալ ծախսեր
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_0:6:3072:1734_1920x0_80_0_0_da6d11d2e205ed3fd7e5191f288b3361.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Լոռու մարզում մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները տալու մեջ կասկածվող 4 անձ կալանավորվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։Ավելի վաղ` մայիսի 19-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել, ըստ որի` «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տրվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Կոմիտեից պնդել էին, որ խմբի անդամները բացահայտումից խուսափելու և իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները։ Նշել էին նաև, թե գումարները հիմնականում կանխիկ եղանակով են տրամադրվել։Հիշեցնենք` մայիսի 15–ին հայտնի դարձավ, որ Լոռիում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներ են խուզարկվել, կան ձերբակալվածներ։Դրանից բացի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ) ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղոդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև Արմավիրի և Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։
լոռի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_341:0:3072:2048_1920x0_80_0_0_b835f24dacdb435555f64c3f910834c9.jpg.webp
լոռի, հակակոռուպցիոն կոմիտե, կալանք, ընտրակաշառք, կոմունալ ծախսեր
լոռի, հակակոռուպցիոն կոմիտե, կալանք, ընտրակաշառք, կոմունալ ծախսեր
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք։