«Ուժեղ Հայաստանը» զրպարտության համար դատի է տալու ՔՊ–ականներին. խոսնակ

https://arm.sputniknews.ru/20260520/uzhegh-hajastany-zrpartutjan-hamar-dati-e-talu-qpakannerin-khvosnak-102381908.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101945866_72:0:1208:852_1920x0_80_0_0_b2be4862068d862ed3db6ccfaa1dbf59.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նարեկ կարապետյան, հակակոռուպցիոն կոմիտե, ռուսաստան, քաղաքացի, «ուժեղ հայաստան» կուսակցություն

նարեկ կարապետյան, հակակոռուպցիոն կոմիտե, ռուսաստան, քաղաքացի, «ուժեղ հայաստան» կուսակցություն

Բաժանորդագրվել

Ղահրամանյանի խոսքով՝ իշխանական թիմի ներկայացուցիչներից դատական կարգով գանձվող գումարները կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնի սենյակների վերանորոգմանը։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը սկսելու է դատի տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` ապատեղեկություն տարածելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Երեկ որքան հնարավոր է` շատ արտահայտվեցիք, ձեր ցնդաբանությունները տարածեցիք: Հիմա բացահայտենք ևս մեկ նախընտրական առաջարկ: Ուրեմն, այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել»,– գրել է Ղահրամանյանը։

Խոսնակը տեղեկացրել է, որ փաստաբանական թիմը արդեն հայցադիմումներ է պատրաստում։ Ղահրամանյանի խոսքով` ՔՊ–ից դատական կարգով գանձվող գումարնեը կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին` սենյակների վերանորոգման համար:

«Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները, կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում և անվճար դեղեր` օրվա ընթացքում»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արձակուրդում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամի» իր էջում ինչ-որ «փաստաթուղթ» էր հրապարակել իրավաբանական անձանց մասին, որտեղ նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։ Նարեկ Կարապետյանն էլ երեկ տեսանյութով էր հայտարարել, որ ինքը բացի Հայաստանից` այլ քաղաքացիություն չունի։
Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի` խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։

Sputnik Արմենիային Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն այս հարցի առնչությամբ ասաց, որ իրենք ստուգող մարմին չեն ու նման լիազորություն չունեն. առաջնորդվում են տրված փաստաթղթերով։

Leave a comment