«էդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիան դեռ նոր պտի իրա հատուցմանը հասնի»․ Շնողում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ինչպես 2021 թվին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը: Որովհետև էդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է և Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման: Եվ առաջիկայում, շատ արագ, մենք ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, էնպես էլ «Արարատցեմենտ»-ում ենք նշանակելու կառավարիչ: Եվ ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առիթով»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան