Ռուսաստանը գերտերություն է ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ես այդպես էլ անում եմ. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն չի անելու»:
Շնողում քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե ՌԴ նախագահի հետ ունի ընկերական հարաբերություններ։
«Ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս ՌԴ նախագահը ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս ընթացքում մենք մոտ 200 հեռախոսազրույց ենք ունեցել»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ ջերմ են, բայց պրոբլեմն այլ տեղ է. «Ընդդիմությունն ասում է՝ Ռուսաստանի հետ հավասարը հավասարի հետ հարաբերություններ, ժողովուրդ ջան, հումորը՝ հումոր, բայց հումորն էլ… Ռուսաստանը գերտերություն է ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ու ես այդպես էլ վերաբերվում եմ»։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չի արել ու չի անի ոչինչ։
«Բայց, կներեք, մենք չենք կարող Ռուսաստանի շահին ավելի բարձր վերաբերվել, քան՝ Հայաստանի շահերին»,- եզրափակել է վարչապետը: