«Մերձավոր Արևելքը գտնվում է վճռորոշ կետում»․ Սի Ծինփին

Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը գտնվում է պատերազմի և խաղաղության միջև վճռորոշ կետում։ Այս մասին հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Անհրաժեշտ է օր առաջ դադարեցնել ռազմական գործողությունները. պատերազմի վերսկսումն անթույլատրելի է։ Հատկապես կարևոր է հավատարիմ մնալ բանակցային ուղուն։ Հակամարտության շուտափույթ դադարեցումը կօգնի նվազեցնել բացասական ազդեցությունը էներգառեսուրսների մատակարարումների կայունության, արտադրական և լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքի, ինչպես նաև միջազգային առևտրային համակարգի վրա»,- նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Նշենք, որ Չինաստանի առաջնորդի հրավերով ՌԴ նախագահը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում։

Leave a comment