ՄԻՊ-ն այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս, հանդիպել հրամանատարական և սպայական կազմի ներկայացուցիչների հետ


Մայիսի 19-ին Տավուշի մարզ իրականացրած այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։


 


 


Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարական և սպայական կազմի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների ապահովմանն ու պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ սոցիալական երաշխիքների ապահովումը, զինվորական ծառայության պայմանների բարելավումը, ատեստավորման գործընթացը, բնակարանային ապահովության խնդիրները, ինչպես նաև զինծառայողների ծառայության և կեցության պայմաններին վերաբերող այլ հարցեր։


 


 


Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասում և ուսումնասիրել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները։ Ուշադրության կենտրոնում են եղել բուժծառայության կազմակերպումը, սննդի որակը, զինծառայողների կեցության և ծառայության պայմանները, ինչպես նաև կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցերը։


 


 


 


Զինծառայողների իրավունքների հետ կապված հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուշադրության ներքո, դրանք բարձրաձայնվում և հասցեավորվում են տարբեր ձևաչափերով:


 


 


Անահիտ Մանասյանը բարձր է գնահատում Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում լուծվում են զինծառայողների կողմից բարձրացված` մարդու իրավուքներին վերաբերելի մի շարք հարցեր։ 

Դիտումների քանակ10

Leave a comment