Կիրանցի հողերի մի մասը հասանելի չէ գյուղացիներին միջադեպերից խուսափելու համար. ԱԱԾ

https://arm.sputniknews.ru/20260520/kiranci-hvogheri-mi-masy-hasaneli-che-gjughacinerin-mijadeperic-khusapelu-hamar-aats-102344337.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26790809_0:0:1423:1067_1920x0_80_0_0_dab87f5665f625be6b6ff17bde69b85f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կիրանց, բերքաբեր, սահմանազատում, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան

կիրանց, բերքաբեր, սահմանազատում, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան

Բաժանորդագրվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո որոշ հողատարածքների սեփականատերեր հասանելիություն չունեն իրենց հողերին։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Կիրանց գյուղի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողատարածքները այն հատվածում, որտեղ սահմանազատում չի իրականացվել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս տեղեկությունը հաստատել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից։

Մենք ԱԱԾ-ին հարցրել էինք՝ արդյո՞ք Կիրանցի բնակիչներին արգելվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել Բերքաբերի ջրամբարի ափին՝ սահմանազատված գոտուց դեպի արևելք ընկած հատվածում։ Եթե այո, ապա ինչու։

Ազգային անվտանգության ծառայությունից մեզ սկզբում հայտնեցին, որ անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանքներ կատարել, և պատասխանեցին միայն մեկ ամիս անց։

ԱԱԾ-ում նշել են, որ Կիրանց գյուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող իրենց հողատարածքներ կարող են մուտք գործել միայն սահմանազատված հատվածում։

«Իսկ չսահմանազատված հատվածներում ներկայումս մուտք գործել նպատակահարմար չէ՝ հնարավոր սահմանային միջադեպերից խուսափելու նպատակով»,- հայտնել են ԱԱԾ-ից։

Նշենք, որ մոտակա ժամանակներս այնտեղ սահմանազատում չի նախատեսվում։

Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողեր մուտք գործելու խնդիրների մասին Sputnik Արմենիան գրել էր նաև նախկինում։
Ավելի վաղ ներկայացրել էինք, թե քարտեզի վրա ինչ տեսք ունեն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման հետևանքները։

Leave a comment