https://arm.sputniknews.ru/20260519/nerpetakan-rasizm-larisa-alaverdjany-qpi-qarvozarshavi-masin-102349552.html
Ներպետական ռասիզմ. Լարիսա Ալավերդյանը` ՔՊ–ի քարոզարշավի մասին
Ներպետական ռասիզմ. Լարիսա Ալավերդյանը` ՔՊ–ի քարոզարշավի մասին
Sputnik Արմենիա
Վեց ամիս առաջ ՔՊ-ն Էթիկայի կանոնագիրք էր ընդունել, որի համաձայն` բացառում է խտրականությունն ու բռնությունը, պարտավորվում հարգալից և արժանապատիվ վերաբերմունք… 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T22:19+0400
2026-05-19T22:19+0400
2026-05-19T22:22+0400
լարիսա ալավերդյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/2125/54/21255490_0:0:1600:901_1920x0_80_0_0_9a33c4d3dea102cb0a7cbf6a6218684b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Այն, ինչ տեղի է ունենում ՔՊ–ի քարոզարշավում, վաղուց անցել է մարդու իրավունքների բոլոր սահմանները և իր մեջ պարունակում է քրեական հանցագործությունների տարրեր. Sputnik Արմենիային ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։Արդեն 11 օր ՀՀ–ում անցկացվող նախընտրական քարոզարշավը, ինչպես և կանխատեսում էին փորձագետները, աչքի է ընկնում ատելության խոսքի և վիրավորանքների չափազանց մեծ չափաբաժնով։ Թիրախավորվում են ոչ միայն քաղաքական առաջնորդները, այլև շարքային քաղաքացիները` իրենց հայացքների ու դիրքորոշումների, կամ՝ պարզապես արցախցի լինելու համար։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները` կուսակցության լիդերի գլխավորությամբ, տարբեր առիթներով պիտակավորում են արցախցիներին, անվանում «փախածներ», «դիրքերը լքածներ», «Հայաստանի բյուջեի հաշվին տասնամյակներով ապրածներ» և այլն։Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը իշխող ուժի այս գործելաոճում դեգումանիզացիայի մթնոլորտ ձևավորելու ակնհայտ միտում է նկատում, ընդ որում, ոչ միայն արցախցիների, այլև ընդհանրապես հայերի նկատմամբ։«Եթե մի անձը արտահայտվում է այլ անձի կամ խմբի մասին գռեհիկ ձևով, դա նախ և առաջ բնութագրում է այդ արտահայտվողին, ապա նաև ամբողջ քաղաքական թիմին, քանի որ դրա անդամներն իրենց մեջ խիզախություն, տոկունություն չեն գտնում` բացահայտ դիմադրելու իրենց ղեկավար անձի ինքնիրավչությանը»,– նկատում է Լարիսա Ալավերդյանը։Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիրը» 2025թ–ի դեկտեմբերի 2-ին կուսակցության Էթիկայի կանոնագիրք էր ընդունել, որն այսօր էլ հրապարակված է իշխող քաղաքական ուժի պաշտոնական կայքում։ Դրանում ամրագրված է, որ ՔՊ–ն բացառում է խտրականությունն ու բռնությունը, կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց նկատմամբ, այդ թվում` «քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում», մերժեն ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը։«Կուսակցության անդամները, հատկապես` հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում, ներառյալ` սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև` խթանել հանդուրժողականություն»,– ասված է ՔՊ–ի` ընդամենը կես տարի առաջ ընդունած էթիկայի կանոնագրքում։Լարիսա Ալավերդյանը նշում է, որ ընթերցել է իշխող կուսակցության էթիկայի կանոնագիրքը հրապարակվելու առաջին իսկ օրը։Անդրադառնալով «հիբրիդային պատերազմի դեմ պայքարի» պատրվակով Արևմուտքից ստացվող նախընտրական աջակցությանը` Լարիսա Ալավերդյանը նշում է, որ ԵՄ–ից եկած «բանակ» ակնհայտորեն միջամտելու է ՀՀ–ում ընտրարշավի ընթացքին։«Աշխարհում բոլորը գիտեն, որ հենց նախընտրական ժամանակահատվածում են արդեն տարիներ շարունակ ամբողջ աշխարհում կեղծվում ապագա ընտրությունների արդյունքները»,– շեշտում է Ալավերդյանը։Հավելում է՝ գլոբալիստական կենտրոնների դրածո ԵՄ ղեկավարների այդ ամոթալի պահվածքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպայի ժողովուրդների շահերն ու տեսակետները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2125/54/21255490_165:0:1589:1068_1920x0_80_0_0_e7c59035eff5fc909a89875492ecd185.jpg.webp
լարիսա ալավերդյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քարոզարշավ
լարիսա ալավերդյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քարոզարշավ
Վեց ամիս առաջ ՔՊ-ն Էթիկայի կանոնագիրք էր ընդունել, որի համաձայն` բացառում է խտրականությունն ու բռնությունը, պարտավորվում հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց նկատմամբ, այդ թվում`«քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում»։
«Այդպիսի հայտարարությունները, մշակույթը կոչվում է domestic racism (ներքին կամ ներպետական ռասիզմ)։ Սրտի ցավով եմ ասում, բայց այն, ինչ հայտարարվում է և տեղի է ունենում, արժանի չէ մինչև անգամ մարդու իրավունքների լեզվով խոսելու։ Կարծում եմ` դրան անպայման պետք է տրվի իրավական ընթացք, որովհետև այդտեղ կան քրեական օրենսգրքով հանցագործությունների հատկանիշներ։ Եվ դա պատահական չէ։ Հայատյացությունը եղել է այդ թիմի առաջնորդին ամենաբնորոշը և տարիներ շարունակ հստակ արտահայտվել է նրա ղեկավարած «Հայկական ժամանակ» դեղին «թերթիկում»»,– ասաց Ալավերդյանը։
Արդեն 11 օր ՀՀ–ում անցկացվող նախընտրական քարոզարշավը, ինչպես և կանխատեսում էին փորձագետները, աչքի է ընկնում ատելության խոսքի և վիրավորանքների չափազանց մեծ չափաբաժնով։ Թիրախավորվում են ոչ միայն քաղաքական առաջնորդները, այլև շարքային քաղաքացիները` իրենց հայացքների ու դիրքորոշումների, կամ՝ պարզապես արցախցի լինելու համար։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները` կուսակցության լիդերի գլխավորությամբ, տարբեր առիթներով պիտակավորում են արցախցիներին, անվանում «փախածներ», «դիրքերը լքածներ», «Հայաստանի բյուջեի հաշվին տասնամյակներով ապրածներ» և այլն։
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը իշխող ուժի այս գործելաոճում դեգումանիզացիայի մթնոլորտ ձևավորելու ակնհայտ միտում է նկատում, ընդ որում, ոչ միայն արցախցիների, այլև ընդհանրապես հայերի նկատմամբ։
«Եթե մի անձը արտահայտվում է այլ անձի կամ խմբի մասին գռեհիկ ձևով, դա նախ և առաջ բնութագրում է այդ արտահայտվողին, ապա նաև ամբողջ քաղաքական թիմին, քանի որ դրա անդամներն իրենց մեջ խիզախություն, տոկունություն չեն գտնում` բացահայտ դիմադրելու իրենց ղեկավար անձի ինքնիրավչությանը»,– նկատում է Լարիսա Ալավերդյանը։
Դրանում ամրագրված է, որ ՔՊ–ն բացառում է խտրականությունն ու բռնությունը, կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց նկատմամբ, այդ թվում` «քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում», մերժեն ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը։
«Կուսակցության անդամները, հատկապես` հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում, ներառյալ` սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև` խթանել հանդուրժողականություն»,– ասված է ՔՊ–ի` ընդամենը կես տարի առաջ ընդունած էթիկայի կանոնագրքում։
Լարիսա Ալավերդյանը նշում է, որ ընթերցել է իշխող կուսակցության էթիկայի կանոնագիրքը հրապարակվելու առաջին իսկ օրը։
«Ինձ ուղղակի մինչև արցունքներ հուզել է պարկեշտությունը քպ-ականների համար որպես նորմ սահմանելը։ Գիտեք` ամեն ինչին սահման կա, բայց ստի և անամոթության սահման չկա, որովհետև եթե անձը չի ճանաչում մեղքը և ամոթը, ապա, դա արդեն մարդկային հասարակություններից դուրս դրսևորում է։ Ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկանում են, թե ինչ են անում։ Իսկ եթե հասկանալով են անում, ուրեմն միտումնավոր ամբողջ թիմով Հայաստանի Հանրապետության պետականությունը տանում են կործանման, դարձնում են տարածք, Ադրբեջանի կցորդ կամ ուղղակի Թուրքիայի մաս։ Պատահական չէ, որ չեն արձագանքում Ալիևի հոխորտոցներին, թե` մենք Շուշին վերցրել ենք ուժով, իսկ Հայաստանը վերցնելու ենք խաղաղ ճանապարհով»,– նկատում է մեր զրուցակիցը։
Անդրադառնալով «հիբրիդային պատերազմի դեմ պայքարի» պատրվակով Արևմուտքից ստացվող նախընտրական աջակցությանը` Լարիսա Ալավերդյանը նշում է, որ ԵՄ–ից եկած «բանակ» ակնհայտորեն միջամտելու է ՀՀ–ում ընտրարշավի ընթացքին։
«Աշխարհում բոլորը գիտեն, որ հենց նախընտրական ժամանակահատվածում են արդեն տարիներ շարունակ ամբողջ աշխարհում կեղծվում ապագա ընտրությունների արդյունքները»,– շեշտում է Ալավերդյանը։
Հավելում է՝ գլոբալիստական կենտրոնների դրածո ԵՄ ղեկավարների այդ ամոթալի պահվածքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպայի ժողովուրդների շահերն ու տեսակետները։