«Գործակալնե՛ր, ՀՀ-ն գալու է ձեր հետևից»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի և ФСБ-ի կապի մասին

Քաղաքականություն

19.05.2026 | 20:21

«Միջազգային և հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում, ընդ որում, հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հայտնված Կալուգացի օլիգարխը, ոչ ավել, ոչ պակաս, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակից է»,- այս մասին Սվերդլովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս իրար հետ պետք է համատեղենք ջանքերը, որպեսզի պատերազմի եռագլուխ կուսակցությունը, պատերազմի գործակալական կուսակցությունը չհաղթահարի Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ շեմը»,- նշեց նա։

Փաշինյանը զգուշացրեց․ «Գործակալնե՛ր, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment