Գործակալը բացահայտվեց․ սա լույս է սփռում այն եղկելի քաղաքականության վրա, որը նա և իր թիմն իրագործում էին

Գործակալը բացահայտվեց․ սա լույս է սփռում այն եղկելի քաղաքականության վրա, որը նա և իր թիմն իրագործում էին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով The Insider-ի հրապարակմանը՝ կապված Սամվել Կարապետյանի՝ անձնագրային գործում աշխատանքի վայրը «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն» նշման հետ:

«Սա, ըստ էության, լույս է սփռում այն եղկելի քաղաքականության վրա, որը նա և իր թիմն իրագործում էին այս շրջանում, որովհետև միայն գործակալը կարող էր ՀՀ քաղաքական դաշտ մտցնել գոյություն չունեցող 300 հազար ադրբեջանցիների իբրև Հայաստան գալու լուրը, ահաբեկել, կաշառել սեփական քաղաքացիներին, միայն գործակալը կարող էր փորձել զավթել իշխանությունը, փորձել ոտնատակ տալ, ասպատակել ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, որովհետև էդ գործակալները փորձում են լուծարել Հայաստանի պետականությունը և տանել հայ ժողովրդի ճակատագիրը դնել օտար շեֆերի ոտքերի տակ»,- ասել է Կոնջորյանը։

Leave a comment