2025 թ.-ի թվերը հրապարակելուց մենք ունենալու ենք ավելի ցածր ցուցանիշ, քան 0,6%–ը․ Թորոսյանը՝ Հայաստանում ծայրահեղ աղքատության մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում  հայտնել է, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը  մոտ է իսպառ վերացմանը


ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանում ծայրահեղ աղքատության ցուցանիշին և հայտնել, որ այն մոտ է իսպառ վերացմանը։


«Ես գրեթե վստահ եմ, որ 2025 թվականի թվերը հրապարակելուց մենք ունենալու ենք ավելի ցածր ցուցանիշ, քան 0,6 %–ը», – ասել է Թորոսյանը։


Նախարարի խոսքով՝ 0,6 %–ը, որն արդեն իսկ մոտ է ծայրահեղ աղքատության իսպառ վերացմանը, ավելի փոքրացած կլինի։


«Չեմ կարծում, որ 0 լինի, բայց, ամեն դեպքում ավելի մոտ կլինի 0-ին, հետևաբար՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք այդ հարցը լուծելու, այսինքն` ծայրահեղ աղքատությունը վերացնելու», նշել է նախարարը։


Թորոսյանը հիշեցրել է այն ճգնաժամերը, որոնց միջով անցել է Հայաստանը և համաշխարհային տնտեսությունը՝ համավարակը, պատերազմը, ներքաղաքական ցնցումները՝ ընդգծելով, որ տնտեսությունը սիրում է կայունություն։


 


Leave a comment