https://arm.sputniknews.ru/20260519/mvodulajin-atvomakajani-harcum-hhn-herti-mej-8rdn-e-mesrvop-mesrvopjan-102362291.html
Մոդուլային ատոմակայանի հարցում ՀՀ–ն հերթի մեջ 8–րդն է. Մեսրոպ Մեսրոպյան
Մոդուլային ատոմակայանի հարցում ՀՀ–ն հերթի մեջ 8–րդն է. Մեսրոպ Մեսրոպյան
Sputnik Արմենիա
ՀԾԿՀ նախագահի խոսքով` ատոմակայանների հարցով վերջնական որոշում դեռ չի կայացվել։ 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T19:35+0400
2026-05-19T19:35+0400
2026-05-19T19:35+0400
հայաստան
ատոմակայան
մեսրոպ մեսրոպյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98859659_0:0:1600:901_1920x0_80_0_0_bb37b055728ba71109ad1c0d16144d09.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանում նոր էներգետիկ հզորությունների, մասնավորապես մոդուլային ատոմակայանների ներդրման շուրջ քննարկումները պետք է տեղափոխվեն բացառապես մասնագիտական դաշտ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ քննադատելով հանրային տիրույթում հայտնված տեսակետները։ՀԾԿՀ նախագահի դիտարկմամբ՝ ատոմային էներգետիկայի նման բարդ ոլորտի շուրջ խորքային մասնագետների փոխարեն հաճախ խոսում են ոչ մասնագետները։Մեսրոպյանը շեշտեց, որ նոր տեխնոլոգիաների փորձարկված լինելու հանգամանքն ու ռիսկերի գնահատումը չափազանց կարևոր են, բայց միայն ռիսկերով առաջնորդվելն ու նորարարությունից հրաժարվելը սխալ մոտեցում է։Հանձնաժողովի ղեկավարը օրինակ բերեց Խորհրդային Հայաստանի փորձը, երբ բոլորովին նոր տեխնոլոգիական հիմքով կառուցվում էր «Նաիրիտ» գործարանը, կամ երբ առաջին անգամ բարձր սեյսմիկ գոտում կառուցվում էր հայկական ատոմակայանը։«Ցանկացած տեխնոլոգիա, նորարարություն իր հետ ունի որոշակի ռիսկեր, բայց եթե մենք մեր գերակա առաջնահերթությունըդնենք այդ ռիսկի վրա, սխալ է։ Պատկերացնո՞ւմ եք, եթե ժամանակին նույն բնապահպանները կամ նույն քաղաքական գործիչները Խորհրդային Հայաստանի, էդ սեյսմիկ գոտու դոմինանտությունը հաշվի առնելով, թույլ չտային, որ Հայաստանում ատոմակայան կառուցվեր»,– ասաց Մեսրոպյանը։Նա ընդգծեց, որ չի փորձում կուրորեն պաշտպանել մոդուլային կամ ավանդական սերիական արտադրության տիպերը, քանի որ վերջնական լուծում կամ պաշտոնական որոշում այս պահին չկա, և հարցը դեռ խոր ուսումնասիրության կարիք ունի։Անդրադառնալով այն մտահոգություններին, թե Հայաստանը կարող է վերածվել չփորձարկված տեխնոլոգիաների փորձարկման վայրի` Մեսրոպյանը հայտնեց, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, մինչև հայկական նախագծի կյանքի կոչվելը աշխարհի մի քանի երկրներ արդեն կանցնեն այդ ուղին։Չնայած այս հեռանկարին՝ նա կոչ արեց էներգետիկներին ու պետական այրերին այս պահին ուժերը կենտրոնացնել ավելի հրատապ խնդրի վրա։ Ըստ Մեսրոպյանի` առաջնահերթ պետք է կենտրոնանալ Մեծամորում գործող ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու խնդրի վրա։«Գործող բլոկի կյանքը երկարացնելուց հետո միայն, բավարար ժամանակի առկայության պայմաններում, կարող ենք անցնել նոր ատոմակայանի կառուցման նախագծմանն ու վերջնական որոշումների կայացմանը»,– շեշտեց ՀԾԿՀ նախագահը։Մեսրոպյանը եզրափակեց, որ վերջնական ընտրության համար դեռ ժամանակ կա, և ևս մեկ անգամ շեշտեց, որ ատոմակայանների հարցով ՀՀ–ում վերջնական որոշում կայացված չէ։Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում 5 պոտենցիալ գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ: Իսկ փետրվարին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրվեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ–ի կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը առավել շահավետ առաջարկ է փնտրում նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Միևնույն ժամանակ փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել էր, որ ամերիկացիները 9 միլիարդ դոլար կներդնեն Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում և փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարեն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98859659_5:0:1428:1067_1920x0_80_0_0_fa74c2780a1f514bf5fa592251bf0035.jpg.webp
հայաստան, ատոմակայան, մեսրոպ մեսրոպյան
հայաստան, ատոմակայան, մեսրոպ մեսրոպյան
ՀԾԿՀ նախագահի խոսքով` ատոմակայանների հարցով վերջնական որոշում դեռ չի կայացվել։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանում նոր էներգետիկ հզորությունների, մասնավորապես մոդուլային ատոմակայանների ներդրման շուրջ քննարկումները պետք է տեղափոխվեն բացառապես մասնագիտական դաշտ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ քննադատելով հանրային տիրույթում հայտնված տեսակետները։
ՀԾԿՀ նախագահի դիտարկմամբ՝ ատոմային էներգետիկայի նման բարդ ոլորտի շուրջ խորքային մասնագետների փոխարեն հաճախ խոսում են ոչ մասնագետները։
«Սա այն փուլն է, որտեղ պետք է ավելի շատ խոսեն մասնագետները` տվյալ նեղ ոլորտի նեղ մասնագետները, մինչդեռ մեր իրականության մեջ մի քիչ հակառակն է տեղի ունենում։ Որոշ մարդիկ հաճախ, երբեմն ես էլ մամուլով կամ հեռուստատեսությամբ տեսնում եմ, որ փորձագետներ են, բայց հետո պարզում է, որ ոլորտում մեկ ժամվա աշխատանքի փորձ չունեն։ Ես ընդամենը ուզում եմ, որ դա ավելի հիմնավորված և գրագետ գնա, ոչ թե ինչ-որ քաղաքական ամբիցիաներով շաղախված»,– ասաց նա։
Մեսրոպյանը շեշտեց, որ նոր տեխնոլոգիաների փորձարկված լինելու հանգամանքն ու ռիսկերի գնահատումը չափազանց կարևոր են, բայց միայն ռիսկերով առաջնորդվելն ու նորարարությունից հրաժարվելը սխալ մոտեցում է։
Հանձնաժողովի ղեկավարը օրինակ բերեց Խորհրդային Հայաստանի փորձը, երբ բոլորովին նոր տեխնոլոգիական հիմքով կառուցվում էր «Նաիրիտ» գործարանը, կամ երբ առաջին անգամ բարձր սեյսմիկ գոտում կառուցվում էր հայկական ատոմակայանը։
«Ցանկացած տեխնոլոգիա, նորարարություն իր հետ ունի որոշակի ռիսկեր, բայց եթե մենք մեր գերակա առաջնահերթությունըդնենք այդ ռիսկի վրա, սխալ է։ Պատկերացնո՞ւմ եք, եթե ժամանակին նույն բնապահպանները կամ նույն քաղաքական գործիչները Խորհրդային Հայաստանի, էդ սեյսմիկ գոտու դոմինանտությունը հաշվի առնելով, թույլ չտային, որ Հայաստանում ատոմակայան կառուցվեր»,– ասաց Մեսրոպյանը։
Նա ընդգծեց, որ չի փորձում կուրորեն պաշտպանել մոդուլային կամ ավանդական սերիական արտադրության տիպերը, քանի որ վերջնական լուծում կամ պաշտոնական որոշում այս պահին չկա, և հարցը դեռ խոր ուսումնասիրության կարիք ունի։
Անդրադառնալով այն մտահոգություններին, թե Հայաստանը կարող է վերածվել չփորձարկված տեխնոլոգիաների փորձարկման վայրի` Մեսրոպյանը հայտնեց, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, մինչև հայկական նախագծի կյանքի կոչվելը աշխարհի մի քանի երկրներ արդեն կանցնեն այդ ուղին։
«Մինչև այդ մոդուլային կայանը կսարքեն` տվյալ նոր տիպի մոդուլային կայան, աշխարհի առնվազն 8 երկրում արդեն այդ նմանատիպ մոդուլային կայաններ կառուցված կլինեն։ Իմ ինֆորմացիայով՝ նախնական այդ հերթի մեջ 8-րդ տեղում ենք»,– ասաց ՀԾԿՀ նախագահը։
«Գործող բլոկի կյանքը երկարացնելուց հետո միայն, բավարար ժամանակի առկայության պայմաններում, կարող ենք անցնել նոր ատոմակայանի կառուցման նախագծմանն ու վերջնական որոշումների կայացմանը»,– շեշտեց ՀԾԿՀ նախագահը։
Մեսրոպյանը եզրափակեց, որ վերջնական ընտրության համար դեռ ժամանակ կա, և ևս մեկ անգամ շեշտեց, որ ատոմակայանների հարցով ՀՀ–ում վերջնական որոշում կայացված չէ։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում 5 պոտենցիալ գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ: Իսկ փետրվարին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրվեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ–ի կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։
Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը առավել շահավետ առաջարկ է փնտրում նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Միևնույն ժամանակ փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել էր, որ ամերիկացիները 9 միլիարդ դոլար կներդնեն Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում և փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարեն։