«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

19.05.2026 | 18:27

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանի հետ կապված The Insider-ի հրապարակման տվյալները իշխանական շրջանակներն են պարբերականին տվել և այն «իշխանական պատվեր է»։

Նշենք, որ The Insider պարբերականը հրապարակում է կատարել այն մասին, որ երբ 1999 թվականին Սամվել Կարապետյանը ցանկացել է Ռուսաստանի Դաշնության անձնագիր ստանալ, այդ ժամանակ նրա անձնագրային գործում որպես աշխատանքի վայր է նշված եղել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ)։

«Մեր պետության փողերը պետք է սենց բաներ պատվիրելու վրա չծախսեն, այլ ծախսեն հիմնականում մարդկանց կարիքների համար»,- ասաց Կարապետյանը։

Նշենք, որ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment