Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն կողմ է քվեարկել հայ գերիների ազատ արձակման բանաձևին

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը  երեկ միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

Լորան Վոկյեի ներկայացրած բանաձևին, որն առաջարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը, 183 ներկաներից ստացվել է 183 «կողմ» ձայն։

«Մենք զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում»,–գրել է Փափազյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment