https://arm.sputniknews.ru/20260519/erevani-hanrahavaqin-masnakcelu-hamar-gumar-talu-kaskatsanqvov-2-andz-e-dzerbakalvel-102356287.html
Երևանի հանրահավաքին մասնակցելու համար գումար տալու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
Երևանի հանրահավաքին մասնակցելու համար գումար տալու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Ըստ ՆԳՆ–ի` երիտասարդներից մեկն ասել է, թե համաքաղաքացին խոստացել է յուրաքանչյուր անձի համար 20 000 դրամ տալ։ 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T18:39+0400
2026-05-19T18:39+0400
2026-05-19T18:39+0400
հայաստան
երևան
հանրահավաք
փող
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1992/23/19922320_0:85:1600:985_1920x0_80_0_0_90070f0ebe9770084d0df75eb45fe8ee.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Երևանի հանրահավաքներից մեկին մասնակցելու համար մարդկանց գումար տալու կասկածանքով 28 և 34 տարեկան տղամարդկանց է ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։«Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար մի խումբ համաքաղաքացիների գումարի դիմաց իր «Նիսան» մակնիշի մեքենայով տարել է Երևան։ Հանրահավաքից հետո, երբ տեղափոխել է Արթիկ, երիտասարդը տվել է խոստացված գումարը։ 28-ամյա երիտասարդը մայիսի 14-ին Արթիկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին»,– ասված է հաղորդագրությունում։Ըստ ՆԳՆ–ի` նա ոստիկանության բաժնում հաղորդում է տվել, որ, նախնական համաձայնությամբ, հանդիպել է իր ծանոթ 34-ամյա համաքաղաքացուն, որը խոստացել է կուսակցություններից մեկի հանրահավաքին մասնակցելու համար հավաքագրել մարդկանց՝ խոստանալով յուրաքանչյուր անձի դիմաց վճարել 20 հազար դրամ, ինչին ինքը համաձայնել է։ Այնուհետև ապրիլի 11-ին չորս համաքաղաքացիների իր մեքենայով տարել է մայրաքաղաք, որտեղ Ազատության հրապարակում մասնակցել են հանրահավաքի։«Ըստ 28-ամյա երիտասարդի՝ Արթիկ վերադառնալուց հետո 34-ամյա համաքաղաքացին տվել է խոստացած 100 000 դրամը, որից ինքը բաժին է հանել հանրահավաքին մասնակցած համաքաղաքացիներին։ Այս մասին նրանցից 2-ը նույնպես հաղորդում են ներկայացրել»,– նշվում է հաղորդագրությունում։Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա և 34-ամյա երիտասարդները ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։Նշենք, որ ապրիլի 11-ին Երևանում կայացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համապետական հանրահավաքը։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1992/23/19922320_88:0:1512:1068_1920x0_80_0_0_395709e14600b8a21af9c3d548ed0fa2.jpg.webp
հայաստան, երևան, հանրահավաք, փող, ձերբակալություն
հայաստան, երևան, հանրահավաք, փող, ձերբակալություն
Ըստ ՆԳՆ–ի` երիտասարդներից մեկն ասել է, թե համաքաղաքացին խոստացել է յուրաքանչյուր անձի համար 20 000 դրամ տալ։
«Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար մի խումբ համաքաղաքացիների գումարի դիմաց իր «Նիսան» մակնիշի մեքենայով տարել է Երևան։ Հանրահավաքից հետո, երբ տեղափոխել է Արթիկ, երիտասարդը տվել է խոստացված գումարը։ 28-ամյա երիտասարդը մայիսի 14-ին Արթիկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՆԳՆ–ի` նա ոստիկանության բաժնում հաղորդում է տվել, որ, նախնական համաձայնությամբ, հանդիպել է իր ծանոթ 34-ամյա համաքաղաքացուն, որը խոստացել է կուսակցություններից մեկի հանրահավաքին մասնակցելու համար հավաքագրել մարդկանց՝ խոստանալով յուրաքանչյուր անձի դիմաց վճարել 20 հազար դրամ, ինչին ինքը համաձայնել է։ Այնուհետև ապրիլի 11-ին չորս համաքաղաքացիների իր մեքենայով տարել է մայրաքաղաք, որտեղ Ազատության հրապարակում մասնակցել են հանրահավաքի։
«Ըստ 28-ամյա երիտասարդի՝ Արթիկ վերադառնալուց հետո 34-ամյա համաքաղաքացին տվել է խոստացած 100 000 դրամը, որից ինքը բաժին է հանել հանրահավաքին մասնակցած համաքաղաքացիներին։ Այս մասին նրանցից 2-ը նույնպես հաղորդում են ներկայացրել»,– նշվում է հաղորդագրությունում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա և 34-ամյա երիտասարդները ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նշենք, որ ապրիլի 11-ին Երևանում կայացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համապետական հանրահավաքը։