Իրանական հետախուզությունը երկրի հարավ–արևելքում ձերբակալել է շուրջ 20 ահաբեկչի

https://arm.sputniknews.ru/20260519/iranakan-hetakhuzutjuny-erkri-haravarevelqum-dzerbakalel-e-shurj-20-ahabekchi-102353774.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100047311_316:0:3047:2048_1920x0_80_0_0_0af324d32e2099cac2be821a16ededaa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկիչ, ձերբակալություն

իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկիչ, ձերբակալություն

Բաժանորդագրվել

Իրանի հետախուզությունը նշում է, որ ձերբակալվածների մեծ մասն օտարերկրացիներ են, նրանք հավաքագրվել են և վերապատրաստվել արտերկրի ահաբեկչական խմբավորումներում, որից հետո ներթափանցել են ԻԻՀ:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Իրանի հետախուզության նախարարության աշխատակիցները երկրի հարավ-արևելքում ձերբակալել են 4 ահաբեկչական բջիջների 19 անդամի: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով նախարարությանը։

«Սիստան և Բելուջիստան նահանգի հետախուզության գերագույն վարչության աշխատակիցները կարողացել են հայտնաբերել և ձերբակալել 19 ահաբեկչի, որոնք ամերիկա-սիոնիստական թշնամու (ԱՄՆ-ի և Իսրայելի. խմբ.) անմիջական վերահսկողությամբ գործող 4 բջիջների անդամներ են», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ձերբակալության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ԴՇԿ գնդացիր, հակատանկային 2 ՌՊԳ-7 նռնականետ՝ 7 զինամթերքով, ամերիկյան Մ4 ինքնաձիգ, 5 «Կալաշնիկով» ինքնաձիգ, 6 «Կոլտ» ատրճանակ և մեծ քանակությամբ ռազմամթերք:

Ձերբակալվածների մեծ մասն օտարերկրացիներ են, նրանք հավաքագրվել և վերապատրաստվել են արտերկրի ահաբեկչական խմբավորումներում, որից հետո մուտք են գործել ԻԻՀ:

Իրանի դեմ գործողությունների համար ԱՄՆ ծախսերը 79 օրում գերազանցել են 85 մլրդ դոլարը

Leave a comment