ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի որոշ թեկնածուների գրանցումը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել  «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության, Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր թվով 18 թեկնածուներ։

Ինքնաբացարկի դիմումների մի մասն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, իսկ այն դիմումների պարագայում, որոնք նոտարական վավերացմամբ չեն եղել, դիմումատուները ներկայացել են ԿԸՀ նիստին։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18։00-ն (մայիսի 28), կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել։

Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացնելուն։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Leave a comment